Հունաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փետրվարի 11-ին  Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը:    

Նա  հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը տեղի կունենա Անկարայում՝ Էրդողանի և Միցոտակիսի նախագահությամբ, որին կմասնակցեն երկու երկրների համապատասխան նախարարները:

Խորհուրդը կքննարկի Թուրքիա-Հունաստան հարաբերությունների բոլոր ասպեկտները և համագործակցության զարգացման ուղիները։   

Նշվում է, որ երկկողմ հարաբերություններից բացի, բանակցությունների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Հայերեն

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի