Ֆինանսներ

Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը

1 րոպեի ընթերցում

Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը

Հայաստանում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են սկսում օգտվել անկանխիկ վճարումներից ու հետվճարից: Եթե նախկինում 400 հազարից պակաս էր օգտվողների թիվը, այսօր արդեն 400 հազարն անցել ենք»,- նշեց Թորոսյանը:

Նախարարը հավելեց՝ ավելացել է նաև միջին հետվճարի չափը:

«Նախկինում 4100 դրամ էր մոտավորապես, դարձել է 4400 դրամ, քաղաքացիները հասկանում են դրա կարևորությունն ու օգտվում են այդ ծրագրից: Հունվարին կզգանք ավելացումը նաև հետվճարի տոկոսի ավելացման»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Հանրապետությունում հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարի չափը դարձել է 20 տոկոս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում