Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե

3 րոպեի ընթերցում

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, օդային և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ։

«Հենց խաղաղության համաձայնագիր կնքվի, անմիջապես կհայտնվեն զինված ուժեր, ինքնաթիռներ օդում և աջակցություն ծովում ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել», - ասել է նա։

Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կնպաստեն այլ ձևերով։

«Այս պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են դժվար ընտրություններ: Ուկրաինան պետք է հասկանա, որ յուրաքանչյուր զոհաբերություն, յուրաքանչյուր կորցրած կյանք և յուրաքանչյուր կրած դժվարություն շուտ չի կրկնվի, և որ խաղաղությունը երկարատև կլինի ու կունենա խոշոր երկրների աջակցությունը», - ընդգծել է Ռյուտեն։

«Մենք ցանկանում ենք ոչ միայն այս պատերազմի ավարտը, մենք մտածում ենք ապագայի մասին և ձգտում ենք ապահովել երկարատև խաղաղություն», - ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուժեղ զինված ուժերից բացի, Ուկրաինային անհրաժեշտ է նաև իր դաշնակիցների հզոր աջակցությունը։

«Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ տրամադրելու որոշակի անվտանգության երաշխիքներ: «Կամեցողների կոալիցիան» առաջընթաց է գրանցել այդ երաշխիքների մշակման գործում, մասնավորապես՝ անցյալ ամիս Փարիզում, և նախագահ Զելենսկին խոսել է այս մասին», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Հունվարի 6-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի նախագահները Փարիզում ստորագրեցին հռչակագիր հրադադարից հետո Ուկրաինայում ֆրանսիական և բրիտանական զորքերի տեղակայման մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Կիև է ժամանել փետրվարի 3-ին: Ռյուտեն ելույթ է ունեցել Գերագույն ռադայի 15-րդ նստաշրջանի բացմանը: Նախորդ անգամ Ռյուտեն Ուկրաինայում էր եղել 2025 թ. ապրիլին և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այցելել էր Օդեսա։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին