Հայաստան

Պաշտպանության նախարարը ՊՆ համակարգում ծառայող հոգևորականներին առնչվող նոր հրաման է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարը ՊՆ համակարգում ծառայող հոգևորականներին առնչվող նոր հրաման է ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026 թվականի հունվարի 29-ի հրամանով ուժը կորցրած է ճանացել նախարարի 2000թ․-ի հուլիսի 19-ի թիվ 728 հրամանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան գրառումը։ 

Նոր հրամանի համաձայն՝ 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։ 

Պաշտպանության նախարարը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հրահանգել է ապահովել մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ։ 

Հրամանի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում