Երևանի հարցումները օպերատիվ կերպով մշակվում են․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերանորոգման մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի դիմումը՝ վերանորոգելու Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածները, ներկայում օպերատիվ կերպով ուսումնասիրվում է։  

«Ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական ուղղությամբ։ Երևանի բոլոր հարցումները համապատասխան գերատեսչությունների կողմից մշակվում են օպերատիվ ռեժիմով», - «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը դիտարկելու հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կուտակած եզակի փորձառությունը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանին՝ կոչ անելով հնարավորինս արագ որոշում կայացնել Հայաստանի տարածքում գտնվող՝ Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցի վերաբերյալ։ Վարչապետի խոսքով՝ եթե որևէ պատճառներով ռուսական կողմը չցանկանա ներդրումներ իրականացնել, ապա Հայաստանը կհանի այդ հատվածները կոնցեսիայից և վերանորոգման աշխատանքները կիրականացնի սեփական միջոցներով։

Հայերեն English Русский Türkçe

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից