Եվրոպա

Դանիայում հայտարարել են Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ նոր հանդիպումների մասին

2 րոպեի ընթերցում

Դանիայում հայտարարել են Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ նոր հանդիպումների մասին

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը դրական է գնահատել Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ Դանիայի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Վաշինգտոնում և նշել, որ նախատեսվում են այս հարցի շուրջ նոր հանդիպումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Հանդիպումը լավ անցավ, շատ կառուցողական մթնոլորտում։ Նախատեսվում են նոր հանդիպումներ: Դա չի նշանակում, թե ամեն ինչ լուծված է, բայց ամեն ինչ լավ է, որովհետև մենք վերադարձանք այն բանին, ինչի շուրջ համաձայնության էինք եկել Վաշինգտոնում ուղիղ երկու շաբաթ և մեկ օր առաջ», - ասել է Ռասմուսենը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ:

Նախարարը նաև հավելել է, որ չնայած բոլոր հարցերը լուծված չեն, սակայն «այսօր ինքը փոքր-ինչ ավելի լավատես է, քան մեկ շաբաթ առաջ»։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել է Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆելդտի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես ավելի ուշ հայտարարել էր Ռասմուսենը, Դանիային այս խորհրդակցությունների ընթացքում չէր հաջողվել Միացյալ Նահանգներին համոզել հրաժարվել Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու ձգտումից։ Հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար կհանդիպի՝ ուսումնասիրելու կղզու ապագայի հարցի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու հնարավորությունը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը փոխել էր իր դիրքորոշումը՝ հրաժարվելով ԵՄ երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու գաղափարից և Գրենլանդիան ուժով գրավելու սպառնալիքներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում