Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից առաջ Զելենսկին կապ է հաստատել ուկրաինական պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան առաջին եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ կապվել է ուկրաինական պատվիրակության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես հենց նոր խորհրդակցություններ եմ անցկացրել ուկրաինական բանակցային թիմի հետ։ Բանակցությունների մեկնարկից առաջ մենք հարցեր քննարկեցինք։ Ես խոսեցի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։ Մեր ամբողջ խումբը բարձրախոս կապի մեջ էր, մենք զրուցեցինք բոլորի հետ», - լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Աբու Դաբիում եռակողմ հանդիպմանը մեկնած ուկրաինական պատվիրակության անդամների հետ քննարկվել են «զրույցի շրջանակը», թեման և ցանկալի արդյունքը։

«Մենք նաև քննարկեցինք ձևաչափերը, դրանք կարող են տարբեր լինել։ Խումբը կկողմնորոշվի տեղում և կարձագանքի ընթացքին՝ կախված նրանից, թե ինչպիսին կլինի երկխոսությունը», - հավելել է Զելենսկին։

Եռակողմ բանակցությունները, որոնց կմասնակցեն Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, Աբու Դաբիում կանցկացվեն հունվարի 23-ին և 24-ին։

Աբու Դաբի մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Խմբի կազմում են նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Ուկրաինան ներկայացնում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը և այլոք։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում