Ռուսաստան

Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասից` հակամարտության կարգավորման համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասից` հակամարտության կարգավորման համար. Պեսկով

Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասից,  պետք է դուրս բերվեն այնտեղից: Դա (կարգավորման) շատ կարևոր պայման է», - նշել է նա:

«Կան նաև այլ նրբություններ, որոնք մնում են բանակցությունների օրակարգում», - հավելել է Պեսկովը:

Գիշերը ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ամերիկյան պատվիրակությանը, որի անդամներն այնուհետև մեկնել են Աբու Դաբի՝ ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա աշխատանքային խմբերի եռակողմ բանակցությունների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում