Միացյալ Նահանգներ

Իրենք մեզ երբեք պետք չեն եղել․ Թրամփը՝ ԱՄՆ-ին պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Իրենք մեզ երբեք պետք չեն եղել․ Թրամփը՝ ԱՄՆ-ին պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու Միացյալ Նահանգներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox Business-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք ստիպված չի եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից օգնություն խնդրել։

«Մենք երբեք ստիպված չենք եղել նրանցից որևէ բան խնդրել։ Գիտեք, նրանք ասում են, որ զորքեր են ուղարկել Աֆղանստան, և նրանք դա արեցին։ Բայց նրանք մի փոքր հետ էին մնում, մի փոքր հեռու էին առաջնագծից»,- ասել է ԱՄՆ նախագահը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում