ԱԺ փոխնախագահն առաջարկում է բարձրացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների աշխատավարձը

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի կարծիքով՝անհրաժեշտ է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների վարձատրության չափը՝ այն ավելի մրցունակ և գայթակղիչ դարձնելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում քննարկման ժամանակ նա նշեց, որ  կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանի քաղաքական կամքը միանշանակ է, սակայն առկա է մասնագիտական կադրերի ներգրավման խնդիր։

«Ես ընդամենը մոտեցա ամբիոնին՝ մտահոգությունս հայտնելու համար, որ ամեն անգամ, երբ հայտարարում ենք մրցույթ, բավարար չափով ուժեղ թեկնածուներ չենք ունենում։ Իհարկե, հանձնաժողովը իրականացնում է անհրաժեշտ ֆիլտրումը և իր գործը կատարում է բարձր մակարդակով՝ մեզ ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուներ։ Սակայն մեծ հաշվով, չցանկանալով մասնագիտական որակումներ տալ, ուզում եմ ասել, որ այդ թեկնածուները չեն համապատասխանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ լինելու պահանջներին, ինչի արդյունքում մենք ամեն անգամ ստիպված ենք լինում դեմ քվեարկել, և այդ տեղը մնում է թափուր»,- ասաց Արշակյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ վերջին տարիներին դատաիրավական համակարգում, քննչական մարմիններում, դատախազությունում և ոստիկանությունում իրականացվել են աշխատավարձերի էական վերանայումներ, ինչը, նրա գնահատմամբ, եղել է ճիշտ քայլ։

«Կարծում եմ՝ նույն գործիքակազմը պետք է կիրառել նաև այստեղ և վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների վարձատրության չափը, որպեսզի այն դառնա ավելի գայթակղիչ, և մրցույթներին դիմեն ավելի պատրաստված, ուժեղ մասնագետներ։ Այդ դեպքում մենք հնարավորություն ունենք շատերից լավագույններին ընտրելու»,-ընդգծեց Արշակյանը։

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը