ԱՄՆ-ն շարունակում է ինտենսիվ շփումները Սիրիայում բոլոր կողմերի հետ՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվ շփումները Սիրիայում բոլոր կողմերի հետ՝ լարվածությունը նվազեցնելու և տեղում ցանկացած սրացում կանխելու ջանքերի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բարաքը նշել է X հարթակում գրառման մեջ։

«Միացյալ Նահանգները շարունակում է սերտ կապի մեջ լինել Սիրիայում բոլոր կողմերի հետ՝ աշխատելով շուրջօրյա՝ լարվածությունը նվազեցնելու, սրացումը կանխելու և Սիրիայի կառավարության ու «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև ինտեգրման բանակցություններին վերադառնալու համար», - նշված է գրառման մեջ։

Նախորդ շաբաթ Թոմ Բարաքը Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Նրանք քննարկել էին Հալեպում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև Սիրիայում անցումային փուլի վերաբերյալ հարցեր։ Բարաքն ընդգծել էր, որ Վաշինգտոնն այս փուլը դիտարկում է որպես միասնական սիրիական պետություն կառուցելու կարևորագույն հնարավորություն։

Հալեպից արևելք գտնվող Դեյր Հաֆերում սիրիական բանակի և ՍԴՈւ-ի միջև բախման սպառնալիք է նկատվում։ Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ հունվարի 16-ին ՍԴՈւ-ն խոչընդոտել է խաղաղ բնակիչների հեռացմանը Հալեպի արևելյան շրջաններում գտնվող մարդասիրական միջանցքով՝ կրակոցներ արձակելով նրանց ուղղությամբ։

Հունվարի 12-ին սիրիական բանակը զորքեր է տեղակայել Հալեպի նահանգի արևելյան հատվածներում՝ նկատելով ՍԴՈւ-ի և նախորդ իշխանությունների հետ առնչություն ունեցող զինված խմբավորումների տարածումը նահանգի Մասկանա և Դեյր Հաֆեր քաղաքների մոտակայքում։

Հունվարի 13-ին Սիրիայի բանակը Հալեպի արևելյան ծայրամասում գտնվող Մասկանան և Դեյր Հաֆերը հայտարարել է փակ ռազմական գոտի՝ կոչ անելով այնտեղի զինված խմբավորումներին նահանջել Եփրատ գետի արևելք։

Syria TV-ի փոխանցմամբ՝ ՍԴՈւ-ն բարձրացրել է Հալեպի շրջանի Դեյր Հաֆեր քաղաքում գտնվող իրենց մարտիկների աշխատավարձը՝ հասցնելով ամսական մոտավորապես 450 դոլարի։ Այս քայլը նպատակ ունի լուծել մարտիկների թվի զգալի անկման խնդիրը, որը հետևանք է վերջերս դասալքությունների աճին։

Տեղեկություններ են հաղորդվում, որ ՍԴՈւ-ի մի շարք մարտիկներ վայր են նետել իրենց զենքերը և լքել են խմբավորման շարքերը Դեյր Հաֆերի ճակատում։

Հալեպում հունվարի 6-ին բախումներ էին սկսվել քրդերի գլխավորած ՍԴՈւ-ի և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել էին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ Հունվարի 9-ին հաղորդվել էր կրակի դադարեցման մասին։

Մերձավոր Արևելք

Հալեպում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան