Չինաստանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել հարաբերությունները Կանադայի հետ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստ է ամրապնդել հաղորդակցությունը, ամրապնդել վստահությունը և խորացնել համագործակցությունը Կանադայի հետ՝ նոր պայմաններում երկկողմ հարաբերությունները կայուն և առողջ հունով առաջ մղելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հունվարի 15-ին Պեկինում Կանադայի արտգործնախարար Անիտա Անանդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

Անդրադառնալով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ վերջին ութ տարվա ընթացքում  Չինաստան կատարած առաջին այցին, Վանն ասել է, որ այս ուղևորությունը շրջադարձային է եղել երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։

«Այսօր աշխարհը խորը և բարդ փոփոխությունների է ենթարկվում, և Չինաստան-Կանադա հարաբերությունների ազդեցությունը դուրս է գալիս է երկկողմ շրջանակներից»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարը։

Նա կոչ է արել, որ երկու երկրները առկա հարցերը լուծեն փոխադարձ հարգանքի հիման վրա, կենտրոնանան համագործակցության օրակարգի վրա։

Իր հերթին Անանդն ասել է, որ Կանադայի նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին։ Նա նաև հավելել է, որ վարչապետ Մարկ Քարնին անհամբեր սպասում է այցի ընթացքում չինացի առաջնորդների հետ խորը քննարկումներին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությունը սահմանելու, տարբեր ոլորտներում երկխոսությունը վերսկսելու, ավելի փոխշահավետ արդյունքներ ստանալու, բազմակողմ հարաբերություններում համակարգումն ու համագործակցությունը բարելավելու և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը շարունակելու համար։

Կանադայի վարչապետ Քարնին հունվարի 15-ին Չինաստանի վարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ իր այցը նշանավորում է Չինաստանի հետ նոր համագործակցության սկիզբ։ «Մեր թիմերը դժվար աշխատանք են տարել՝ լուծելով առևտրային խնդիրները և ստեղծելով նոր հնարավորությունների հարթակներ։ Ես հավատում եմ, որ միասին մենք այս հարաբերությունները վերադարձնում ենք այնտեղ, որտեղ դրանք պետք է լինեն»,- Reuters-ի փոխանցմամբ, ասել է Կանադայի վարչապետը։

Հայերեն

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին