Մակրոնը պաշտպանական հարցերով արտակարգ հանդիպում է հրավիրել՝ քննարկելու Գրենլանդիայի և Իրանի հարցը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 15-ին Փարիզում պաշտպանական հարցերով արտակարգ հանդիպում է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան վերցնելու մասին շարունակվող հայտարարությունները, ինչպես նաև իրավիճակն Իրանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Մակրոնը գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հայտնելով, որ ֆրանսիացի զինվորականների առաջին խումբն արդեն մեկնել է Գրենլանդիա՝ մասնակցելու Դանիայի և Գրենլանդիայի կողմից կազմակերպված զորավարժություններին։
À la demande du Danemark, j’ai décidé que la France participera aux exercices conjoints organisés par le Danemark au Groenland, l’Opération Endurance Arctique.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) January 14, 2026
De premiers éléments militaires français sont d'ores et déjà en chemin. D'autres suivront.
«Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ զորավարժություններին՝ «Արկտիկական դիմացկունություն գործողությանը»։ Ֆրանսիական առաջին ռազմական ստորաբաժանումներն արդեն ճանապարհին են։ Մյուսները կհետևեն»,- նշել էր նա։
Դաշնակից երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Նորվեգիան և Շվեդիան, սկսել են զորքեր տեղակայել Գրենլանդիայում՝ ի նշան աջակցության Դանիային։