Եվրոպա

ԵՄ-ն Կիևի վրա 193,3 միլիարդ եվրո է ծախսել ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Կիևի վրա 193,3 միլիարդ եվրո է ծախսել ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր. ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն 2022 թ. փետրվարին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արդեն 193,3 միլիարդ եվրո է ծախսել է Կիևին աջակցության վրա, ներառյալ 3,7 միլիարդ եվրո եկամուտները Ռուսաստանի ակտիվների վերաներդրումներից, և մտադիր է լրացուցիչ 90 միլիարդ եվրո ծախսել 2026-2027 թվականներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«ԵՄ-ն պատերազմի սկսվելուց ի վեր Կիևին է տրամադրել 193,3 միլիարդ եվրոյի օգնություն, ներառյալ 3,7 միլիարդ եվրո եկամուտները սառեցված ռուսաստանյան ակտիվների վերաներդրումներից: Դա ավելին է, քան ցանկացած այլ երկրի օգնությունը», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նաև ներկայացրել է  2026-2027 թվականներին Կիևի ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի նոր ծրագիր, որը «կհավաքագրվի արտակարգ համաեվրոպական փոխառության տեսքով»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում