Իրանի անվտանգության ուժերը հայտարարել են Իսրայելի հետ առնչվող ահաբեկչական խմբավորումների ձերբակալման մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի անվտանգության ուժերը հարավարևելյան Զահեդան քաղաքում ձերբակալել են անձանց, որոնք, ըստ պետական ​​հեռուստատեսության, Իսրայելի հետ կապված ահաբեկչական խմբավորումների անդամներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Իրանական լրատվամիջոցը նշել է, որ խումբը մտել է Իրանի արևելյան սահմաններով և կրել է ԱՄՆ-ում արտադրված զենքեր ու պայթուցիկներ, որոնք պլանավորել է օգտագործել սպանությունների և դիվերսիաների ժամանակ։

Իսրայելական կողմն այս առնչությամբ մեկնաբանություն չի տվել։

Իրանը հունվարի 13-ին մեղմացրել է իր քաղաքացիների նկատմամբ սահմանված որոշ սահմանափակումներ և վերջին օրերի ընթացքում առաջին անգամ թույլ է տվել նրանց հեռախոսազանգեր կատարել արտասահման՝ բջջային հեռախոսների միջոցով։

Իրան

Իրանը մեղմացրել է որոշ սահմանափակումներ ցույցերի ընթացքում զոհերի աճի ֆոնին

ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ շարունակվող բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 646-ի։ Ըստ գործակալության տվյալների՝ զոհվածներից 512-ը ցուցարարներ են, իսկ 134-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Նշվում է, որ երկու շաբաթ տևած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 10 700 մարդ։ Թեհրանն առայժմ զոհերի պաշտոնական թիվ չի հայտնել։

Իրան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է արել Իրանին դադարեցնել ցուցարարների դեմ բռնությունները

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ