Նոր զինվորական համազգեստի վաճառքը կարգելվի. Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Նոր զինվորական համազգեստի զորային փորձարկման ավարտից և նմուշի վերջնական հաստատումից հետո նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ այդ տեսակի համազգեստի վաճառքն արգելելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխության արդյունքում նոր համազգեստը հնարավոր չի լինի ձեռք բերել առևտրի կետերից։

«Այսինքն՝ չի կարող ձեր եղբայրը զանգել բանակից և ասել, որ համազգեստը մաշել է, և խնդրել գնել ու ուղարկել։ Նման բան չի լինելու»,– նշեց Պապիկյանը։

Նա ընդգծել է, որ համազգեստի մաշվելու դեպքում խնդիրը կլուծվի պետության կողմից։

«Համազգեստը երբ մաշվի, մենք դրա խնդիրը կլուծենք։ Ըստ էության՝ այժմ էլ կարգավորումներն այդպիսին են, սակայն կան որոշակի հարցեր, որոնք մեզ մղել են այս խնդիրը օրենսդրական մակարդակով լուծելուն»,– ասաց Պաշտպանության նախարարը։

Ռազմական

Պաշտպանության նախարարությունը ԶՈՒ նոր համազգեստի ամբողջական գնում դեռ չի իրականացրել. Պապիկյան

 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները