Մերձավոր Արևելք

Ճապոնիայի ԱԳ նախարարը Նեթանյահուին կոչ է արել պաշտպանել Գազայի քաղաքացիական բնակչությանը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի ԱԳ նախարարը Նեթանյահուին կոչ է արել պաշտպանել Գազայի քաղաքացիական բնակչությանը

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի կառուցման պատճառով միջազգային իրավունքի խախտման մասին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Մոտեգիի և Նեթանյահուի հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Մոտեգին Իսրայելին կոչ է արել ձեռնարկել համապատասխան միջոցներ քաղաքացիական բնակչության պաշտպանության և Գազայում մարդասիրական օգնության ապահովման համար։ (...) Ինչ վերաբերում է Արևմտյան ափի  իրադրությանը, նախարար Մոտեգին նշել է, որ բնակավայրերի կառուցումը խախտում է միջազգային իրավունքը։ Մոտեգին հայտնել է Ճապոնիայի լուրջ մտահոգությունը, որ բնակավայրերի ընդլայնումը և նորաբնակների կողմից բռնության աճն էլ ավելի կապակայունացնեն իրադրությունը տարածաշրջանում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Նեթանյահուի հետ հանդիպման մասին Ճապոնիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Նեթանյահուն, ինչպես նշվում է, ներկայացրել է հարցի վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը։

Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Մուստաֆայի հետ հանդիպմանը, որը տղի է ունցել նույն օրը, Մոտեգին «պարզաբանել է Ճապոնիայի հաստատուն աջակցությունը խնդրի՝  «երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծմանը, ինչպես նաև Ճապոնիայի դիրքորոշումը Գազայի վերականգնման և Պաղեստինի պետականաշինության վերաբերյալ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում