Մակրոնը հրաժարվել է ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ-Մերկոսուր համաձայնագրից

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ երկրների և Հարավամերիկյան երկրների ընդհանուր շուկայի (Մերկոսուր) միջև համաձայնագրի ստորագրումը հաստատելու ընթացակարգի նախաշեմին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեմ կքվեարկի դրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 8-ին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Ֆրանսիան որոշել է դեմ քվեարկել Եվրամիության և Մերկոսուրի երկրների միջև համաձայնագրի ստորագրմանը», - գրել է Մակրոնը։

«Ֆրանսիան կողմ է միջազգային առևտրին, սակայն ԵՄ-Մերկոսուր համաձայնագիրն իրենից ներկայացնում է մեկ այլ դարաշրջանի համաձայնագիր, որը չափազանց երկար է քննարկվել հնացած սկզբունքների հիման վրա (1999 թ. մանդատի համաձայն)», - հավելել է Մակրոնը։

Le Monde թերթը հաղորդում է, որ Ֆրանսիայից բացի այս առևտրային համաձայնագիրը մերժելու մասին են հայտարարել նաև Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան։

Հրատարակությունը պարզաբանում է, որ Ֆրանսիան, հավանաբար, չի կարողանա կասեցնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից առաջիկա օրերին Պարագվայում համաձայնագրի ստորագրումն ավելի քան քառորդ դար տևած բանակցություններից հետո։ Անհրաժեշտ թվով ձայներ ապահովելու համար Եվրահանձնաժողովին հաջողվել է հասնել Իտալիայի որոշիչ աջակցությանը, որը երկար ժամանակ զսպվածություն է ցուցաբերել այս համաձայնագրի նկատմամբ, ինչը զրկում է Փարիզին «կասեցնող մեծամասնություն» ձևավորելու հույսից։

Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ Մակրոնը չդիմացավ երկրի գյուղատնտեսական արտադրողների զանգվածային բողոքներին և Մերկոսուրի հետ համաձայնագրի ստորագրման դեպքում կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին քաղաքական ընդդիմության սպառնալիքներին։

Եվրոպա

Փարիզում ֆերմերները տրակտորներով դուրս են եկել բողոքի ակցիայի

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք