Եվրոպա

Փարիզում ֆերմերները տրակտորներով դուրս են եկել բողոքի ակցիայի

1 րոպեի ընթերցում

Փարիզում ֆերմերները տրակտորներով դուրս են եկել բողոքի ակցիայի

Ֆրանսիայի տարածաշրջաններից հարյուրավոր ֆերմերներ են տրակտորներով ժամանել Փարիզ, որտեղ բողոքի ակցիա են անցկացնում Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR)  հետ Եվրամիության առևտրային համաձայնագրի ստորագրման դեմ:

Ֆերմերները, մասնավորապես, հավաքվել են Հաղթանակի կամարի և Էյֆելյան աշտարակի մոտ: Նրանք նաև դժգոհություն են հայտնում կենդանիների զանգվածային մորթ դեմ՝ խոշոր եղջյուրավոր անասուններին ախտահարող մաշկային հիվանդության պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնոմ է Reuters-ը։

Ֆրանսիայի կառավարությունը Փարիզում անցկացվող ցույցերը համարել է անօրինական և հայտարարել համապատասխան միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին: Կառավարությունից հայտնել են, որ  մտադիր են ֆերմերների խնդիրները լուծել երկխոսության միջոցով։

Խոշորագույն «Coordination Rurale» միության ֆերմերները կոչ են արել Փարիզում բողոքի ցույցեր իրականացնել, քանի որ ունեն մտավախություն, որ կնքվելիք ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ-ն կհեղեղի էժան սննդամթերքի ներմուծմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում