Միացյալ Նահանգներ

Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գրենլանդիան պատրաստ է քննարկել կղզում ամերիկյան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումների հնարավոր տեղակայման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։

«Միանգամայն համոզված եմ՝ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին և հյուսիսում իրավիճակի գնահատմանը՝ մենք բոլորս ունենք նույն դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Գրենլանդիային, ապա գիտեմ, որ նրանք բաց են ամերիկյան լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա՝ գոյություն ունեն համապատասխան համաձայնագրեր»,- նշել է Ռյուտեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել այս կղզին, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարելի է գրավել՝ սպառնալով առևտրային բարձր մաքսատուրք սահմանել Դանիայի նկատմամբ, եթե վերջինս փորձի խոչընդոտել դրան։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը շարունակում է մերժել ԱՄՆ առաջարկները՝ պնդելով, որ կղզին իր երկրի անբաժան մասն է։

Գրենլանդիան ինքնավար տարածքի կարգավիճակ ունի Դանիայի կազմում։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակում իրենց դաշինքային պարտավորությունների ստորագրել էին Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ պայմանագիր, որի համաձայն Միացյալ Նահանգները պարտավորվել էին պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում