Պուտինը հայտարարել է, որ պետության ֆինանսական վիճակը թույլ է տալիս ծածկել պաշտպանության և անվտանգության ծախսերը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կառավարությանը հաջողվում է հավասարակշռել բյուջեն՝ ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին ուղղված իր ելույթի ժամանակ։

Պուտինը նշել է, որ պետության ներկա ֆինանսական վիճակը թույլ է տալիս լիարժեք ծավալով ֆինանսավորել պաշտպանությունն ու անվտանգությունը։

«Եվ միևնույն ժամանակ, մենք կարող ենք ավելի բարձր դինամիկա սահմանել զարգացման հիմնական ոլորտներում՝ նոր ազգային նախագծերի շրջանակներում։ Դրանց մեկնարկը շատ առումներով դարձել է այս տարվա նշանակալի ամենակարևոր իրադարձությունը», - ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստի» պարբերականը։

ՌԴ նախագահը զարգացման երկարաժամկետ ազգային նպատակներին հասնելն ընդհանուր խնդիր է անվանել՝ ընդգծելով ժողովրդագրական մարտահրավերների հաղթահարումը, ծնելիության կայուն աճի ապահովումը, տնտեսության և տեխնոլոգիաների որակական արդիականացումը, առողջապահության և կրթության համակարգերի ամրապնդումը և այլն։ 

Կառավարության նիստին մասնակցելուց առաջ Ռուսաստանի նախագահը ելույթ է ունեցել Դաշնության խորհրդում։ Նա նշել է, որ խորհրդարանի երկու պալատներն էլ լավ արդյունքներով են ավարտում աշնանային նստաշրջանը։ Պուտինի խոսքով՝ ընդունվել են մի շարք կարևոր օրենքներ, որոնք վերաբերում են կարևոր ոլորտներին։ 

Անդրադառնալով Ռուսաստանի ֆինանսական վիճակի մասին Պուտինի հայտարարությանը` BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ երկրի տնտեսական աճը դանդաղում է, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ մեծանում։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սեպտեմբերին ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարեց ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկ, որը սպառողները վճարում են ապրանքների մեծ մասի համար) 20%-ից մինչև 22% բարձրացնելու մասին՝ դա ուղղակիորեն կապելով պաշտպանության և անվտանգության ծախսերի համար միջոցներ գտնելու անհրաժեշտության հետ։ 2025 թվականի բյուջեում այս ծախսերի կատեգորիաները կազմել են Ռուսաստանի բյուջեի մինչև 40%-ը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան