ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ–ից հայտնում են, որ հուշագրով նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սեմինարներ ու թեմատիկ քննարկումներ, մշակել և հրապարակել գիտական հոդվածներ, դասագրքեր, ուսումնական նյութեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ։ 

Այս համագործակցության շրջանակում  Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան Արևելագիտության ինստիտուտում անցնել գիտահետազոտական պրակտիկա, պատրաստել ասպիրանտական թեզեր։

Ավելի վաղ Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագրեր է կնքել Շիրակի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ։ 

 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին