Ֆոն դեր Լայենը նշել է ռուսական ակտիվների ապասառեցման պայմանները

2 րոպեի ընթերցում

Անժամկետ սառեցված ռուսական ակտիվները կարող են ապասառեցվել միայն եվրոպական երկրների մեծամասնության քվեարկության դեպքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ» պարբերականից, այս մասին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մինչ այդ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ սպառնալիք կար, որ առնվազն մեկ եվրոպական պետություն այլևս չի համաձայնի պատժամիջոցներին կամ պատժամիջոցների երկարաձգմանը, և այդ դեպքում ռուսական ակտիվները կապասառեցվեն։ Այժմ դրանք երկարաժամկետ սառեցված են և կարող են ապասառեցվել միայն մեծամասնության կողմից դրա օգտին քվեարկելու դեպքում», - ասել է Լայենը։

Reuters-ի փոխանցմամբ՝ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներն անժամկետ սառեցնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 12-ին: Նախկինում սառեցման երկարաձգման վերաբերյալ քվեարկությունը տեղի էր ունենում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Սա վերացնում է այն ռիսկը, որ Հունգարիան և Սլովակիան, որոնք լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, կարող են որոշակի պահի հրաժարվել սառեցումը երկարաձգելուց՝ ստիպելով Բրյուսելին վերադարձնել միջոցները Մոսկվային։

Բրյուսելում քննարկումներից հետո ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են 2026-2027 թվականներին Ուկրաինային ԵՄ բյուջեից 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորում տրամադրել: Սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու առաջարկը մերժվել է: Ռուսաստանի ակտիվները կմնան սառեցված մինչև Ուկրաինային չփոխհատուցվեն նրա կորուստները։

Ռուսական կողմը զգուշացրել է, որ ակտիվները բռնագրավելու դեպքում երկրները, իրավաբանական անձինք և անհատները կբախվեն լուրջ հետևանքների։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին