Հրազդանի կիրճ փողոցն առաջարկվում է անվանափոխել Նիկիտա Սիմոնյանի անվամբ

2 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) առաջարկվում է անվանափոխել խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անվամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջարկը ներկայացրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։

Առաջարկի վերաբերյալ դեկտեմբերի 25-ին, ժամը 14։00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի (Արգիշտիի 1) 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում հրավիրվել է հանրային  քննարկում։ 

ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։ 

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Որպես մարզիչ՝ Նիկիտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։ 

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։  

Հայերեն Русский

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ

Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ

Իրանը և Օմանը շուտով համաձայնության կգան Հորմուզի նեղուցով տարանցման նոր երթուղու վերաբերյալ․ Press TV

Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

Կիևի մարզում ռուսական հարվածներից 14 մարդ է զոհվել, ՌԴ-ն էլ հայտնել է մոտ 500 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին

Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Թրամփը հայտարարել է Իրանի հետ «լավ» բանակցությունների մասին՝ նաև սպառնալով նոր հարվածներ հասցնել

2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով

Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան