Հայաստան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 64 կողմ, 2 դեմ, 5 ձեռնպահ ձայներ:

Պետության կողմից կապահովագրվեն մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան և հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։  

2026 թվականից համակարգի մասնակից կդառնան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Ապահովագրության համար ամսական վճարի չափը ստացվում է մոտ 11 հազար դրամ:  Պետությունը վստահեցրել է, որ սկզբնական փուլում տարբեր վերաբաշխումների արդյունքում քաղաքացիներն այդ ծախսը չեն զգալու:  

Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիների ընթացքում։  

Օրենքն ուժի մեջ է մտնելու ՀՀ նախագահի կողմից ստորագրման հաջորդ օրվանից։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում