Մշակույթ

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ, մանկավարժ, հասարակական գործիչ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: 

Ցուցահանդեսում ընդգրկված են շուրջ 100 նմուշներ, որոնց մի մասը ներկայացվում է առաջին անգամ: Այն ամփոփում է գեղանկարչի շուրջ 6 տասնամյակի ստեղծագործական ուղին։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում