Մշակույթ

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են նվաճել միջազգային մրցույթ-փառատոնում

2 րոպեի ընթերցում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներ են նվաճել միջազգային մրցույթ-փառատոնում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի 25 սան հաջողությամբ մասնակցել է «Մինորա» Գլոբալ Արտ Ֆեստ միջազգային մրցույթ-փառատոնին՝ հանդես գալով դաշնամուրային, վոկալ, դուդուկի և քանոնի բաժիններում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, արդյունքները եղել են տպավորիչ․ երաժշտական դպրոցի սաները վերադարձել են մրցանակային տեղերով և դիպլոմներով։ 1-ին մրցանակ են նվաճել դուդուկի բաժնի սան Հովհաննես Ասլիկյանը, վոկալի բաժնի սան Հայկ Հայրապետյանը և դաշնամուրի բաժնի սան Սամվել Խաչատրյանը։ 2-րդ մրցանակի են արժանացել դուդուկի բաժնի սան Ալեն Հակոբյանը, վոկալի բաժնի սաներ Արիաննա Հովհաննիսյանը և Ալեն Հովհաննիսյանը։ 3-րդ մրցանակի են արժանացել վոկալի բաժնի սան Անի Ասլիկյանը, քանոնի բաժնի սան Գոհար Ասլիկյանը, դաշնամուրի բաժնի սաներ Լիլիթ Զաքոյանը, Մանուել և Միքայել Մարտիրոսյանները։ 

Դիպլոմների են արժանացել վոկալի բաժն սան Վանիկ Գեչյանը, դաշնամուրի բաժնի սաներ Նելլի Դաշտոյանը, Անգելինա Չանդոյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարինա Մարուխյանը, Սառա Միլիտոնյանը, Նարեկ Թադևոսյանը, Ալեն Մուրադյանը, Մարիա Առաքելյանը, Հայկ Գալոյանը, Ալլա Կարապետյանը, Էլեն Խաչատրյանը, Անգելինա Հակոբյանը և Գոհար Ասլիկյանը։ 

Գավառ համայնքում շուքով են դիմավորել մրցանակակիրներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում