Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում լուծարվել է ռեժիսորի հաստիքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ, «Արտավազդ» համահայկական թատերական մրցանակի դափնեկիր, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, թատերական մանկավարժ Դավիթ Հարությունյանը։

«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում նա գրել է, որ այդ որոշումից հետո իր ստեղծագործական գործունեությունն այդ թատրոնում համարվում է ավարտված։

«Անհերքելի պատմություն և անջնջելի փաստեր են իմ հեղինակած մի շարք ներկայացումները՝ իրականացված ինչպես Երևանի ՊՀԹ-ում, այնպես էլ մայրաքաղաքի, հանրապետության ու սփյուռքի մի շարք այլ թատրոններում (Գ.Սունդուկյանի անվ. թատրոն, «Մետրո» թատրոն, Հալեպի հայկական թատրոն, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն, Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. դրամատիկական թատրոն), նաև թատերականացված միջոցառումներն ու անտրեպրիզային ներկայացումները»,-նշել է նա։

Ռեժիսորն անդրադարձել է իր մի քանի աշխատանքների, որոնք ազգային թատերական որոնումների ծնունդ են` 17 տարի հանդիսատեսին ուղեկցող Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Երևանի 2800-ամյակին նվիրված Էմմա Րաֆֆիի (Մարիամ Մանուկյան) «Իուարշայի սուրը», 2017 թ. Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում բեմադրած «Արծվաբույն» հերոսապատումը (պիեսի հեղինակ՝ Հրաչ Բեգլարյան), համաշխարհային դասական դրամատուրգիայի հանրահայտ ստեղծագործություններից մեկի` Թ. Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսի յուրովի մոտեցմամբ արված բեմադրությունը և մի շարք այլ ներկայացումներ։

«Վերոնշյալ ներկայացումները տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր դպրոցականների և երիտասարդների»,-ընդգծել է Հարությունյանը, որը 2017-2020 թվականներին զբաղեցրել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում