Եվրոպա

ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է արգելել Պենտագոնին Եվրոպային հանձնել ռազմաբազաները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է արգելել Պենտագոնին Եվրոպային հանձնել ռազմաբազաները

ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է արգելել Պենտագոնին ամերիկյան ռազմաբազաների տարածքները և անշարժ օբյեկտները հանձնել եվրոպական պետություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում է 2026 թ. պաշտպանության բյուջեի օրինագծի տեքստը։

« Օրենքով տրամադրված միջոցները չեն կարող օգտագործվել 2025 թվականի հունիսի 1-ի դրությամբ Եվրամիության իրավասության ներքո գտնվող որևէ հողատարածք կամ գույք փոխանցելու, կամ այլ կերպ վերադարձնելու համար», - ասվում է փաստաթղթում։

Արգելքը տարածվում է նաև Պենտագոնի 500,000 դոլարից ավելի արժողությամբ ցանկացած գույքի Եվրոպայից դուրսբերման, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն դաշնակից հրամանատարի՝ Եվրոպական հրամանատարության գերագույն հրամանատարի պաշտոնից հրաժարվելու վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում