Խրախուսվել են դպրոցականների «Սպարտակիադա» և «Վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի հաղթողները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների  աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Միաժամանակ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո իրականացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի՝ սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանը և ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակիադա 2025» մարզական ծրագրին ակտիվ ներգրավվածության, կազմակերպչական արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար։ Նա ընդգծել է, որ դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն ու մարզական մշակույթի զարգացումը համընդհանուր առաջնահերթություն են։

ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառումն անցկացվել է 4 փուլով. մասնակցել է շուրջ 23360 աշակերտ: Սպարտակիադային 1-3-րդ տեղեր գրաված մարզերը պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույքով, իսկ 4-11-րդ տեղեր գրաված մարզերը՝ շնորհակալագրերով և մարզագույքով:

Սպարտակիադայում առաջին տեղը գրավել է Երևան քաղաքը (830  միավոր, 450 հազար դրամի մարզագույք), երկրորդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը  (610 միավոր, 350 հազար դրամի մարզագույք), լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզը  (610 միավոր, 250 հազար դրամի մարզագույք):

Շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվել են նաև 4-ից 11-րդ տեղեր գրաված ՀՀ մարզերը՝ սպարտակիդային լավագույնս մասնակցելու համար:

Հասմիկ Ավագյանը բարձր է գնահատել նաև մարզաձևերի ֆեդերացիաների աջակցությունը, որոնք զգալի ներդրում են ունեցել մրցումների կայացման գործում։ Սպարտակիադայի ծրագրում ներգրավված են եղել բասկետբոլի, վոլեյբոլի, աթլետիկայի, բազկամարտի, հրաձգության, շախմատի և սեղանի թենիսի ֆեդերացիաները։

Հաջորդիվ կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մրցաշարի համայնքային փուլին երկու տարիքային խմբում 4850 աշակերտ է մասնակցել: Յուրաքանչյուր համայնքից և Երևան քաղաքի վարչական շրջաններից հաջորդ փուլ են անցնել առաջին տեղեր գրաված թիմերը: Եզրափակիչ փուլը կանցկացվի դեկտեմբերի 20-25-ը Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մրցաշարի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև կանոնակարգին առնչվող հարցեր:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև՝

• 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ),

• 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի մեկ ուսուցիչը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Մրցաշարի հաղթող դպրոցները պարգևատրվում են՝ 

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 2,5 մլն ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 1,5 մլն ՀՀ դրամ

Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝  

1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ

3-րդ տեղ 300 հազար ՀՀ դրամ

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 

1-ին տեղ՝ (9 աշակերտ) 150 հազարական ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ (9 աշակերտ) 100 հազարական ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ (9 աշակերտ) 75 հազարական ՀՀ դրամ: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում