Հայաստան

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումն այն մասին է, որ խաղաղությունը եկել է․ Հակոբ Արշակյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծում է, որ «Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենքի» նախագծի քննարկումն այն մասին է, որ խաղաղությունը եկել է և այն այսօր իրականություն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբ Արշակյանը նման տեսակետ արտահայտեց ԱԺ-ում ընթացող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում։

««Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենքի» նախագծի քննարկումն այն մասին է, որ խաղաղությունը եկել է, այն այսօր է և դա իր արտացոլումն է գտնում այդ թվում նաև մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա, որի համաձայն պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է՝ դառնալով 18 ամիս»,-ասաց Արշակյանը։

ԱԺ փոխնախագահի բնորոշմամբ՝ բանակը հնարավորությունների տեղ է, այդուհանդերձ, հասարակության շրջանում տարբեր կարծիքներ կան զինվորական ծառայության մասին։

Հակոբ Արշակյանը խոսեց իր ծառայության տարիների ընթացքում ունեցած հնարավորությունների մասին՝ նշելով, որ այդ հնարավորություններն այսօր էլ կան։ Այս առումով, նա խնդրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բազմապատկել այդ հնարավորությունները՝ հատկապես կրթության ոլորտում։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենքի» նախագիծը, որն արդեն իսկ հավանության է արժանացել կառավարության կողմից հոկտեմբերի 30-ին։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում