Կամավոր ատեստավորման մասնակցած 7200 ուսուցչից շեմը հաղթահարել է ավելի քան 4800-ը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին օրերին կամավոր ատեստավորմանը մասնակցած 7200 ուսուցիչների շուրջ 67.2 տոկոսը հաղթահարել է ատեստավորումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

Ըստ նախարարի՝ այս տարի կամավոր ատեստավորման թե դիմելիությունը, թե մասնակցությունը ցույց են տալիս, որ համակարգն իսկապես դարձել է ուսուցիչների համար վստահելի և իրենց վարձատրության ու մասնագիտական զարգացման կարևորագույն օղակ: Այս տարի մասնակցության համար դիմել են 8400-ից ավելի ուսուցիչներ: Նրանցից ավելի քան 7200-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը:

«Այս պահի դրությամբ, առանց հաշվի առնելու վերջին բողոքարկումների արդյունքները, մասնակցած ուսուցիչների շուրջ 67.2 տոկոսը հաղթահարել է կամավոր ատեստավորումը: Դա նշանակում է, որ ավելի քան 4800 ուսուցիչ այս պահի դրությամբ վարձատրության բարձրացման այս հնարավորությունն օգտագործել են: Ընդ որում, այս ուսուցիչների մեծ մասն առաջին անգամ մասնակցող ուսուցիչներ են: Հիշելով, որ արդեն իսկ կամավոր ատեստավորված էր ուսուցիչների շուրջ 20 տոկոսը, սա նշանակում է, որ մենք էապես ընդլայնում ենք կամավոր ատեստավորված ուսուցիչների շրջանակը»,-ասաց Անդրեասյանը:

 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին