Հունգարիան չի ընդունում ռուսական նավթից ու գազից հրաժարվելու ԵՄ-ի պլանը. Սիյարտո

2 րոպեի ընթերցում

Հունգարիան չի ընդունում ՌԴ-ից ստացվող նավթից ու գազից հրաժարվելու ԵՄ-ի պլանը և Սլովակիայի հետ միասին պատրաստվում է ​​հայց ներկայացնել ԵՄ-ի դատարան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Խոսքը ռուսական բնական գազի և նավթահումքի մասին է, որոնց մատակարարումները Եվրոպա Բրյուսելը ցանկանում է արգելել... Հենց Բրյուսելում կայանա այս որոշման շուրջ վերջնական քվեարկություն, մենք անմիջապես այն կվիճարկենք ԵՄ-ի դատարանում։ Մենք անմիջապես դատաքննություն կնախաձեռնենք։ Մենք արդեն սկսել ենք անհրաժեշտ իրավական աշխատանքը, այն ընթանում է», - ասել է Սիյարտոն Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։ 

Նախարարը նշել է, որ խորհրդակցել է Սլովակիայի իր գործընկերոջ հետ, և իրենք «որոշել են համակարգել ընթացիկ իրավական աշխատանքներն ու միասին գործել ԵՄ-ի դատաքննության շրջանակներում»։

BBC-ն էլ նշում է, որ լրագրողների հետ զրույցում Սիյարտոն նաև ասել է, որ դեկտեմբերի 3-ի առավոտյան ԵՄ-ում ռուսական գազից հրաժարվելու վերաբերյալ նախնական համաձայնագրի ձեռք բերումից հետո Սիյարտոն նշել է, որ դա երկիրը կդարձնի խոցելի, կվտանգի նրա էներգետիկ անվտանգությունը, իսկ հունգարական ընտանիքների համար էլեկտրաէներգիայի վճարները զգալիորեն կբարձրանան։ 

Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։  

Եվրոպա

ԵՄ-ում համաձայնեցրել են ռուսական գազից հրաժարվելու ժամկետները

Հայերեն Русский

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ

Վարչապետը Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է համարում սոցիալ-հոգեբանական բաղադրիչը

Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի