Աշխարհ

ՆԱՏՕ-ն շարունակելու է զենք գնել Ուկրաինայի համար. Ռյուտե

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն շարունակելու է զենք գնել Ուկրաինայի համար. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին, դաշինքը կշարունակի զենք գնել Ուկրաինայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ դադարեցվի արյունահեղությունը, և ես, անկասկած, ողջունում եմ (ԱՄՆ) նախագահ Թրամփի շարունակական ջանքերն այս պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Մինչդեռ մենք պետք է արագացնենք մեր ներդրումը PURL-ում (եվրոպացի դաշնակիցների կողմից ամերիկյան զենքի գնումների նախաձեռնություն) և անհապաղ անհրաժեշտ սարքավորումներ հասցնենք Ուկրաինային», - ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նիստի բացման ժամանակ։

Ռյուտեն նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն օգոստոսից ի վեր ԱՄՆ-ից Ուկրաինայի համար 4 միլիարդ եվրոյի զենք են գնել, մինչև 2025 թ. վերջն այս թիվը կհասնի 5 միլիարդ եվրոյի. 2026 թվականին դա ամսական պետք է կազմի մոտավորապես 1 միլիարդ եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում