Հայաստան

ԱԺ փոխնախագահը քաղաքացիներին հորդորում է դադարեցնել աղբի և տերևների այրումը՝ առողջությանը սպառնացող վտանգի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահը քաղաքացիներին հորդորում է դադարեցնել աղբի և տերևների այրումը՝ առողջությանը սպառնացող վտանգի պատճառով

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը անդրադարձել է աղբի և տերևների այրման խնդրին՝ քաղաքացիներին հորդորելով վերջ տալ այդ պրակտիկային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակյանը նշեց, որ աղբի այրումը ոչ միայն քրեական և հակաբնապահպանական վարքագիծ է, այլև հարգանքի խնդիր։

«Խնդրում եմ, որ ընդհանրապես որևէ բան չայրեք։ Այդ ծուխը շնչում են մեր ու ձեր երեխաները, մեր ու ձեր տատիկներն ու պապիկները, հարևանները։ Մշակութային առումով քաղաքակիրթ չէ մարդկանց պարտադրել շնչել այն»,- ասաց Արշակյանը։

ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ տերևների և կենցաղային թափոնների այրման հետևանքով առաջացող ծուխը ունի քաղցկեղածին հատկություն, ինչի հետևանքը կարող է երևալ տարիներ անց։

«Այդ ծուխը քաղցկեղածին է։ Երբ ձեր երեխաները քաղաքներում կամ գյուղերում շնչում են այդ կեղտոտ օդը, դա կարող է հանգեցնել քաղցկեղի»,- նշեց նա։

Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ աղբի այրումը նաև վարչական իրավախախտում է։

«Խնդրում եմ՝ դա չանեք և իմանաք, որ դա տուգանվում է։ Վաղը չբողոքեք, որ ձեզ եկան և տուգանեցին»,- եզրափակեց Արշակյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում