Եվրոպա

Լեհաստանը ստացել է Abrams նորագույն տանկերի հերթական խմբաքանակը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ստացել է Abrams նորագույն տանկերի հերթական խմբաքանակը

Լեհաստանն ստացել է 32 ամերիկյան M1A2 Abrams տանկերի հերթական խմբաքանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան։

«Ամենաժամանակակից Abrams (տանկերի) չորրորդ խմբաքանակը։ Ներկայում Լեհաստանի նավահանգիստներից մեկում կատարվում է 32 M1A2 տանկերի բեռնաթափումը», - գրել է Բեյդան X-ում։

2022 թվականին Լեհաստանը համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ 2025-2026 թվականներին 250 արդիականացված M1A2 Abrams տանկերի մատակարարման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում