Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները մի շարք հեռախոսազրույցներ են անցկացրել Փարիզում հանդիպման ընթացքում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Փարիզ այցելած նրա ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ են անցկացրել միջազգային գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցիչներին։

Մասնավորապես, զրուցել են ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի, եվրոպացի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Հաղորդվում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ շփման մասին։

Հայերեն Русский