Բոլոր ավիաընկերություններին խնդրում եմ Վենեսուելայի օդային տարածքը համարել փակված. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր ավիաընկերություններին Վենեսուելայի վրայով և շրջակայքով օդային տարածքը համարել փակված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է «Truth Social» սոցիալական կայքի իր միկրոբլոգում։ 

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրանյութերի և մարդկանց առևտրով զբաղվողներին. խնդրում եմ Վենեսուելայի վրայով և շրջակայքով օդային տարածքը համարել լիովին փակված»,-գրել է նա։

Օրեր առաջ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին սկսել Վենեսուելայի դեմ գործողությունների նոր փուլ, այդ թվում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հնարավոր տապալումը։ 

Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է ռազմական ուժեր՝ Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակներ ոչնչացնելու համար։ Իշխանությունները պնդում են, որ նման գործողություններ են իրականացվում միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար։

Սա զգալիորեն սրել է Կարակասի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները: Սպիտակ տունը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել հանրապետությունում՝ Մադուրոյի կառավարությունն անկայունացնելու համար: Իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է 50 միլիոն դոլարի պարգևատրման մասին՝ նրա ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար: 

Ենթադրվում է, որ Վենեսուելայի նախագահն օգտագործում է ահաբեկչական կազմակերպություններ՝ Միացյալ Նահանգներ թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:

 

 

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը