Զելենսկին ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 24-ին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում՝ հայտարարելով, որ Կիևը շարունակելու է աշխատանքը գործընկերների հետ՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, Զելենսկին հայտարարել է, որ հիմա «կրիտիկական պահ է», և ուկրաինական կողմը «սերտորեն աշխատում է ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ քայլերը հստակեցնելու նպատակով»՝ վերջ տալու իր երկրում շարունակվող պատերազմին։

«Պուտինը ցանկանում է, որ օրինական ճանաչում ստանա այն, ինչ նա գողացել է․․․ոչ միայն Ուկրաինայից, նա դա ցանկանում է ամբողջ աշխարհից, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է նախագահ Զելենսկին։ 

Նա հայտնել է, որ բանակցությունների ընթացքում մինչ օրս կարողացել են քննարկման սեղանին պահպանել «զգայուն կետերը», այդ թվում և բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման ու առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերը։ 

Զելենսկին Ռուսաստանն անվանել է ագրեսոր երկիր՝ նշելով․ «Ագրեսորը պետք է պատասխան տա նախաձեռնած պատերազմի համար»։

Միացյալ Նահանգներ

Ուկրաինացի պատգամավորը հրապարակել է ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան առաջարկի ենթադրյալ դրույթները

 

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով