Մշակույթ

Ֆրիդա Կալոյի ինքնանկարն աճուրդում վաճառվել է նկարչուհիների համար ռեկորդային գնով՝ 55 միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

Ֆրիդա Կալոյի ինքնանկարն աճուրդում վաճառվել է նկարչուհիների համար ռեկորդային գնով՝ 55 միլիոն դոլարով

Ֆրիդա Կալոյի ինքնանկարը նոյեմբերի 20-ին 54,7 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby's աճուրդում. սա ռեկորդային գին է նկարչուհիների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

1940 թվականին ստեղծված «Քուն (Մահճակալ)» անվանմամբ գործը վաճառվել է 1000 անգամ ավելի թանկ գնով, քան 1980 թվականին, երբ այն աճուրդում վաճառվել էր 51 000 դոլարով։ 

Ֆրիդա Կալոն, այսպիսով, գերազանցել է ամերիկուհի Ջորջիա Օ’Քիֆի սահմանած ռեկորդը: Օ’Քիֆի նկարը 2014 թվականին աճուրդով վաճառվել է 44,4 միլիոն դոլարով:

Սեպտեմբերին կատարված նախնական գնահատականների համաձայն՝ Կալոյի ինքնանկարը գնահատվել էր 40-60 միլիոն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում