Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մեկ օրում 34 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից Գազա և Խան Յունիս քաղաքներում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 34 մարդ, որոնցից 12-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բացի այդ, Պաղեստինի Կարմիր մահիկը հայտարարել է, որ Իսրայելի ուժերի կողմից Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Գազայի հատվածն աշխարհի ամենավտանգավոր վայրն է երեխաների համար։

Գազայի կառավարական լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելական կողմը փոխել է դեղին գծերի տեղերը՝ ընդլայնելով անկլավի արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքը 300 մետրով։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ սկսել է հարվածել ՀԱՄԱՍ-ի թիրախներին ամբողջ Գազայի հատվածում՝ ի պատասխան Խան Յունիսի տարածքում իր ուժերի վրա հարձակման: ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսրայելի պնդումները՝ դրանք համարելով իսրայելական հանցագործություններն արդարացնելու փորձ:

Իսրայելական բանակը հայտնել է, որ աշխատում են ոչնչացնել իրենց դեմ օգտագործվող ահաբեկչական ենթակառուցվածքները։

Կատարը դատապարտել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածները՝ նշելով, որ դրանք սպառնում են խափանել շաբաթներ տևած փխրուն հրադադարը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69 546-ի, վիրավորվել է  170 833 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հասել են հրադադարի, ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին և զոհված պատանդների մեծ մասի աճյունները։ Մարդասիրական օգնության մուտքն անկլավ ավելացել է։ Այնուամենայնիվ, պարբերաբար տեղի են ունենում հրադադարի խախտումներ։ 

Հայերեն

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ