Եվրոպա

Մադրիդը ցանկանում է 2025 թվականին մինչև 1 մլրդ եվրոյի հասցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

1 րոպեի ընթերցում

Մադրիդը ցանկանում է 2025 թվականին մինչև 1 մլրդ եվրոյի հասցնել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Իսպանիայի իշխանությունները մտադիր են պահպանել ռազմական հանդերձանքի համար Կիևին տրամադրված միջոցների ծավալները՝ տարեվերջին ֆինանսավորման գումարը հասցնելով ՝  մինչև 1 միլիարդ եվրոյի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:

«Անցյալ տարի դա 1 միլիարդ եվրո էր ռազմական հանդերձանքի համար, իսկ այս տարի մեր հանձնառությունն է հասնել առնվազն այդ թվին», - ասել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում: 

Նա նաև նշել է, որ Մադրիդն արդեն 100 միլիոն եվրո է հատկացրել Կիևին մարդասիրական օգնության համար:

Նոյեմբերի 18-ին Մադրիդում կկայանա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում