Եվրոպա

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

1 րոպեի ընթերցում

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների շրջանակում հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին՝ Կալվարիա-Կազլո Ռուդե երթուղով։ Այդ քաղաքները գտնվում են երկրի հարավ-արևմուտքում՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի և Սուվալկիի միջանցքի մերձակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Գերատեսչության տվյալներով՝ «կարելի է նկատել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների զինվորների և ռազմական տեխնիկայի տեղաշարժերի ուժգնացող ինտենսիվությունը երկրի ճանապարհներին»։

«Դաշնակից զորքերի վերատեղաբաշխումը ՆԱՏՕ-ի գործունեության կանոնավոր մասն է և նպաստում է Լիտվայի և ամբողջ դաշինքի պաշտպանունակության ամրապնդմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սուվալկիի միջանցքը մոտ 100 կիլոմետր երկարությամբ ցամաքային հատված է Լեհաստանի և Լիտվայի միջև սահմանի երկայնքով, որը կապում է Բալթյան երկրների տարածքը ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ և միաժամանակ բաժանում Ռուսաստանի Կալինինգրադի մարզը Բելառուսից:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում