Իրան

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հուլիսի 27-ի երեկոյան Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերներ Բադր ալ-Բուսայիդիի և Ֆեյսալ բին Ֆարհանի ի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա Telegram ալիքում։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են «երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները»։

«Նրանք ընդգծել են համագործակցությունն ամրապնդելու և համատեղ դիվանագիտական ​​ջանքերն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների պատճառով ստեղծված անապահովությունը վերացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիան հայտնել էր, որ խոցել է անօդաչուներ, որոնք արձակվել են Իրաքից՝ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում