Հայաստան ներկրված ղազախական ցորենն անվտանգ է. ՍԱՏՄ

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ցորենն արդեն ենթարկվել է անվտանգության փորձաքննության. այն չի պարունակում որևէ վտանգավոր նյութ, ռադիացված և թունավոր չէ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:  

Նա հավաստիացրեց, որ դա պարենային ցորեն է, որը կարելի է օգտագործել: Առաջիկայում կհրապարակվեն նաև դրա կարգի վերաբերյալ փորձաքննության արդյունքները: 

Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ ամեն օր Վրաստանի տարածքով շուրջ 100 բեռնատարներով Հայաստան է ներկրվում նույն որակի ցորեն: ՍԱՏՄ ղեկավարը տարակուսում է, թե ինչու է հատկապես այս խմբաքանակի ցորենի կարգի շուրջ նման իրարանցում առաջացել: Նա հորդորեց ցորենը ներկրած ընկերությունից պարզել, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու:

ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն էլ նշեց, որ հացահատիկի ծլած լինելը կապ չունի նրա կարգի հետ: 

«Կոնկրետ ցորենի կարգաբանությունը որոշվում է ԳՕՍՏ-ով: Ծլած լինելը, անվտանգությունը և կարգը տարբեր բաներ են: Չգիտեմ, թե ով է որոշել, որ անասնակեր ցորեն է ներմուծվել:  

Ցորենի վերահսկողության հետ կապված գործում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգ, նաև միջպետական ստանդարտ ԳՕՍՏ 9353, որն ընդունվել է 2016 թվականին: Հստակ նշված է, որ 1-4-րդ կարգի ցորենները նախատեսված են պարենային, իսկ 5-րդ կարգինը՝ ֆուրաժային օգտագործման համար: Եվրամիությունում գոյություն ունի նաև 6-րդ կարգ ու տվյալ դեպքում 5-րդ կարգը նույնպես համարվում է պարենային: 

Ցավոք, 2016-ին դուրս է եկել այն դրույթը, որ 1-4-րդ կարգի ցորենը պետք է լինի պարեն, իսկ 5-րդը՝ ֆուրաժ: Այսինքն, գիտնականները գտել են, որ անհրաժեշտություն չկա կարգի հետ կապված օգտագործման կոնկրետ ոլորտ նշել: Ստացվում է, որ ցանկացած կարգի ցորեն կարելի է օգտագործել ցանկացած նպատակով: 

Բայց հարց է առաջանում՝ միթե՞ չկա տարբերություն ֆուրաժայինի և պարենայինի հետ կապված: Իհարկե, կա: Դա հստակ սահմանված է 015 տեխնիկական կանոնակարգով, որը համարվում է ԵԱՏՄ-ում գործող նորմատիվ-իրավական ակտ: Տարբերությունը սահմանված է ոչ թե որակական, այլ անվտանգային ցուցանիշներով: Գրված է, որ պարենային է համարվում այն ցորենը, որը ներկայացված անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է անվտանգության ցուցանիշի ցուցիչի պահանջին: Եթե ցանկացած կարգի ցորեն համապատասխանում է 015 տեխնիկական կանոնակարգով սահմանված պարենային ցորենին ներկայացվող անվտանգության պահանջներին, ուրեմն դա հանգիստ կարելի է օգտագործել որպես պարեն»,- նշեց նա: 

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Հայաստանում որոշ շրջանակներ քննադատում էին ՀՀ իշխանություններին՝ պնդում անելով, թե ղազախական ցորենը որպես անասնակեր է ներմուծվել։ 

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա