Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում Օմանի ափերի մոտ բեռնատար նավի վրա կրակ է բացվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն։
«Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը ստացել է միջադեպի մասին հաղորդում, ըստ որի՝ Օմանի Դահիտ քաղաքից 7.5 ծովային մղոն հեռավորության վրա անհայտ արկը հարվածել է բեռնատար նավի աջ կողմին», - ասված է հայտարարության մեջ։
Նավի հրամանատարը Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությանը տեղեկացրել է, որ միջադեպի հետևանքով մարդկային զոհեր չեն եղել։
Կարդացեք հոդվածը` Русский