Միացյալ Նահանգներ

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Վենեսուելայի երկրաշարժերի հետցնցումները կարող են տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայության երկրաշարժերի վտանգի ծրագրի համակարգող Ուիլյամ Բարնհարթը։

«Այդ երկրաշարժից հետո հետցնցումները, հավանաբար, կշարունակվեն մի քանի ամսից մինչև մեկ տարի։ Այս հետցնցումներից մի քանիսը կարող են բավականաչափ ուժեղ լինել՝ առաջացնելով ուժեղ ցնցումներ և նույնիսկ ավելի մեծ վնասներ», - ասել է Բարնհարթը։

Նա նաև նշել է, որ հետցնցումների հաճախականությունն ու ուժգնությունը ժամանակի ընթացքում կնվազեն։

Վենեսուելայի տարածքը ցնցվել է երկու հզոր երկրաշարժերից, որոնցից առաջինը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության, կազմել է 7.2 մագնիտուդ, իսկ երկրորդը՝ 7.5 մագնիտուդ։ Դրանց հետևել են ևս երեսուն ցնցումներ։ Իշխանությունները հայտնել են, որ զոհվել է առնվազն 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը։ Ավերվել են բազմաթիվ տներ, վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ երկրի գլխավոր օդանավակայանը փակվել է։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում