Տնտեսություն

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են առևտրաշրջանառության ակտիվացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) առևտրային ներկայացուցիչ Ռիշան Չաուդհրիին, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական հարցերով (USDA) ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Էյքլերին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Թուրքիայի տարածքով այլ երկրներ տարանցիկ փոխադրվող գյուղատնտեսական մթերքների, ծաղիկների արտահանման, բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման, ապրանքների հետագծելիության ապահովման, TRACES համակարգում տնտեսավարողների գրանցման, մթերքներում մնացորդային նյութերի առավելագույն թույլատրելի քանակի, լաբորատոր կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերը։

Կողմերը, դիտարկելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրները, ընդգծել են դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ակտիվացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը և շուկայի բազմակողմանի զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում