Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանի նկատմամբ կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։
Որոշումը կայացվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ՝ գործով առաջին դատական նիստի ընթացքում։
Նիստում հանրային մեղադրողը միջնորդել էր Արթուր Ավանեսյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում դաշինքի օգտին քվեարկելու դիմաց մի խումբ ընտրողների խոստացել է աշխատանքի ընդունել կամ այլ եղանակով կաշառք տալ։
Արթուր Ավանեսյանը, որը հայտնի է նաև Կանդազ մականունով, կալանավորվել էր ապրիլի 28-ին՝ 2 ամիս ժամկետով։