Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 25-ին հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել պետական աջակցության գործող ծրագրերը և լսել գործարարների առաջարկները՝ դրանք առավել արդյունավետ ու հասցեական դարձնելու համար։ 

Քննարկվել են նաև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման նոր ուղղությունների զարգացմանը, արտահանման ծավալների ավելացմանը և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ արտահանման խթանումն ու շուկաների դիվերսիֆիկացումը Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից են։

Նա ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են արտահանողների առջև ծառացած խնդիրների լուծմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։

Գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները, արտաքին շուկաներում առկա ռիսկերը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկներն ու տեսլականը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում